ԱԲԵԼՅԱՆ Ալեքսանդր Հարությունի (1858-1940), հայ դրամատուրգ, դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Ծնվել է հունիսի 5-ին, Շամախիում։ 1872-ից բնակվել է Բաքվում։ Եղել է արհեստավոր, միաժամանակ զբաղվել ինքնակրթությամբ։ Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Սերտ կատերի մեջ էր ԱԲԵԼՅԱՆԸ Շիրվանզադեի, Պ. Ադամյանի, Դ. Չուբարի հետ։ Գրել է կատակերգություններ, դրամաներ` արտացոլելով   մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հարսանիքը», 1903 և այլն) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.