ԱԲԵԼՅԱՆ Ներսես Հարությունի (1855-1933), հայ հասարակական և գրական գործիչ, ինժեներ-տեխնոլոգ, Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Ծնվել է Շամախիում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում, միջնակարգը՝ Բաքվի ռեալականում, բարձրագույն մասնագիտականը` Մոսկվայի տեխնիկական դպրոցում։ 1875-ին «Մոսկովյան» ծածկանունով թղթակցել է «Մշակ» թերթին։ 1881-ին Մոսկվայում մի խումբ հայ ուսանողների հետ հիմնել է «Հայրենասերների միաթյուն»-ը։ 1887-88-ին Կովկասի տնտեսական կյանքին նվիրված ուսումնասիրություններով աշխատակցել է «Արձագանք», «Ջակավկազսկոյե օբոզրենիե» («Закавказское обозрение») թերթերին։ Ըստ Աբելյանի տնտեսագիտական համոզմունքների, որոնք ձևավորվել են Պրուդոնի և ռուսական նարոդնիկների գաղափարների ազդեցությամբ, արհեստավորների, գյուղացիների և «մտավոր մշակների» միջև պարզ ապրանքափոխանակություն հաստատելով, հնարավոր է խափանել կապիտալիզմի զարգացումը և հիմնել մանրբուրժուական սոցիալիզմ։ Սովետական իշխանության տարիներին Աբելյանը ապրել և աշխատել է Թբիլիսիում, ուր և մահացել է։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.