Ալյուր` 200 գր., հավկիթի դեղնուց` 3 հատ, կաթ` 200մլգ, յուղ` 100 գր., դոշաբ` 100 գր., մեղր`  100 գր., շաքարավազ`  1 թեյի գդալ, աղ:

Կաթը գոլացնում են, ավելացնում ձվի դեղնուցը, աղը և ալյուրը: Պատրաստի խմորը թողնում են հանգստանալու 3-4 ժամ: Հետո խմորը բաժանում են ընկույզի մեծության գնդիկների:

Յուղը տաքացնում են փոքր կաթսայի մեջ` թույլ կրակի վրա: Պատրաստի գնդիկները կարմրացնում են յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցելիս վրան լցնում են դոշաբ կամ մեղր:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.