ԱԲԱԴԱՆ, քաղաք Իրանի հարավ-արևմուտքում, Խուզիստանում։ 270,7 հզ, բն. (1967)։ Օվկիանոսային նավերի համար մատչելի նավահանգիստ է Շատ-էլ-Արաբ գետի ափին, Պարսից ծոցից 50կմ հս.։ Նավթամշակման խոշոր կենտրոն է (տարեկան ավելի քան 30 մլն. տ), Աբադան–Թեհրան նավթամուղի սկզբնակետը: Արտահանում է նավթամթերքներ և հում  նավթ։ Ունի օդանավակայան։
ԱԲԱԴԱՆԻ հայ համայնքը գոյություն ունի 1909-ից, երբ Անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նրանց միացան Արևմտյան ՛Հայաստանից, մասնավորապես՝ Վանից գաղթած նոր խմբեր։ Հա մայնքն աճել է նաև հետագայում. 1923-ին ուներ 400 մարդ, 1928-ին՝ 610, իսկ 1938-ին՝ մոտ 2 հզ. մարդ։ ԱԲԱԴԱՆԻ հայերի թիվը 1969-ին հասնում էր 5 հզ.։ Նրանք հիմնականում՛ զբաղված են նավթարդյունաբերության, ինչպես նաև առևտրի մեջ։ Համայնքն ունի վարժարան, եկեղեցի, մարզական ակումբ, «Գուսան» երգչախումբը։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.