Սագ 2կգ, բրինձ` 100 գր., շագանակ` 100 գր., աղ, սև բիբար, բահար, ծիրանի չիր` 150 գր., չամիչ 60 գր., սխտոր` 2 պճեղ, խնձոր` 1 կգ:

Սագը լվանալուց հետո համեմում են աղով, բահարով, բիբարով և սխտորով, թողնում են 3-4 ժամ: Բրինձը կիսաեփ են անում և ավելացնում թրջած չամիչը, ծիրանաչիրը և թավայի մեջ դաղած և մաքրած շագանակը: Այս ամենով լցոնում են սագի որովայնը և կարում, որպեսզի լցոնը չթափվի: Սագը դնում են ջեռոցի ցանցի վրա` կրծքամիսը վերև, ցանցի տակ դնում ենք  թավայով ջուր: Սագը եփում են 160 աստիճան ջերմաստիճանի տակ 2-3 ժամ: Ամեն 15 րոպեն մեկ ցողում են իր հյութով, որպեսզի ավելի համեղ լինի: Մատուցում են փուռը դրած խնձորով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.