Ամանի մեջ  լցնել գոլ  ջուր, որի մեջ նախապես լուծված լինի դրոժ և աղ. ավելացնել հալեցրած յուղ, ձու, շաքար  և լավ խառնել: Ալյուրը մաղել սեղանի վրա, բլրի ձև տալ, մեջը ակոս անել, պատրաստված խառնուրդը լցնել փոսի մեջ և 15-20 րոպե խմոր ունցել: Դրանից հետո խմորը ծածկել սրբիչով և 1 ժամ թողնել այդպես, այնուհետև մի անգամ ևս հունցել և   1-1.5 ժամ թողնել, որ խմորը բարձրանա:

Պատրաստի խմորը բաժանել 200 և 500 գրամանոց կտորների: Մեծ կտորներին կլոր բլիթի ձև տալ, դնել յուղաթերթի վրա, բլիթի երեսին և կողերին ձվի դեղնուցքսել և պատառաքաղով ցանցաձև ակոսիկներ անել:

Խմորի փոքրիկ կտորից երկար լարեր պատրաստել, երկտակել և պարանի պես հյուսել: Այդ պարանաձև խմորե լարերը շրջանաձև կպցնել ջեռոցի մեջ դրած բլիթի շուրջը, ձվի դեղնուց քսել և վրան խաշխաշ ցանել: Թխել վառարանի տաք ջեռոցում 18-20րոպե:

Խմոր – 900 գր. ալյուր, 100 գր. կարագ, 1 ձու, 300 գր. շաքարավազ, 30 գր. դրոժ, 10 գր.  աղ, 200 գր. ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր. խաշխաշ;

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.