Կաղամբի թթվի  ջուր`  1 լիտր,  սոխ` 200գր., բլղուր /մանրաձավար/`  500 գր., ալյուր` 50 գր., ձու` 1  հատ, յուղ` 50 գր., սխտոր`10 գր., աղ, կարմիր աղացած պղպեղ: Սոխը յուղով եփում են: Թթու  դրած ջրից մի փոքր վերցնում և խառնում են եփած սոխին:  Մանրաձավարին ավելացնում են 1 հատ ձու, ալյուր:  Խառնում են  և ստացվածից կլոր գնդեր պատրաստում: Այնուհետև այդ  կլուլիկները դնում են սոխառածին ավելացված թթու ջրի մեջ և եփում մինչև 1 ժամ: Եփելու ժամանակ ավելացնել սխտոր / 1 պճեղ/:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.