Խնձոր 200գր., շաքարավազ 30 գր., ընկույզ 30 գր., դարչին  10 գր., մեխակ 10 գր.:

Լվացած խնձորի պոչերը հեռացնում են  և փոս ընկած տեղից դանակով անցք բացում, մեջը լցնում են մեխակ, ընկույզի խոշոր, ծեծած միջուկ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնում են կես բաժակ ջուր և լցոնած խնձորներ շարում  մեջը: Կաթսայի կափարիչն ամուր ծածկում են և եփում մարմանդ կրակի վրա 15 րոպե: Այնուհետև սառեցնում են, խնձորների վրա ցանում շաքարավազ և մատուցում` իբրև քաղցրավենիք:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.