750 գր. ալյուր, 150գր. կարագ,175 գր. շաքարավազ, 5 ձու,  0.2 զաֆրան, 50գր. դրոժ, 200 գր. կաթ, 5 գր.  դարչին, 0.3 գր. վանիլին, 5 գր. աղ:

Շաքարավազն ու  ձուն լավ հարել, ավելացնել փափկեցրած կարագ  և հարելը շարունակել: Ստացված  զանգվածի մեջ կաթ լցնել, որի մեջ լուծած լինի դրոժը և աղը , ավելացնել դարչին, վանիլին, զաֆրան և բոլորը լավ խառնել:  Այնուհետև շարունակ խառնելով հավասարաչափ մասերով ավելացնել ալյուրը և 25-30 րոպե խմոր հունցել: Խմորը ծածկել սրբիչով կամ մառլյայով և 35-40 րոպե տաք տեղում պահել:

Պատրաստի խմորը  բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գնդից ձևավորել 2 սմ հաստությամբ բլիթ: Բլիթները սրբիչով ծածկել և 15 րոպե անց  թիթեղաթերթով դնել տաք ջեռոցը: Նազուկը պետք է թխել 20-30 րոպեի ընթացքում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.