100 գր. ալյուր, 50գր. սերուցք, կես ձու, 20 գր. յուղ, 30 գր. մեղր, աղ, սոդա ըստ ճաշակի:

Սեղանի վրա բլրաձև մաղած ալյուրի մեջ փոս անել, մեջը լցնել հարած ձու, սերուցք, աղ, սոդա և պատրաստել սովորական խմոր, ապա թողնել հանգստանալու 25-30 րոպե: Խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ-անոց կտորներով և բոլոր կողմերից դաղած յուղում տապակել մինչև պատրաստ լինելը:

Մատուցել տաք-տաք` վրան մեղր լցրած:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.