100 գր. յուղ, 250 գր. մածուն, 2 գր. աղ, 5 գր. սոդա, 1 ձու, 500 գր. ալյուր:

Խորիզ – 100 գր.  յուղ, 200 գր. շաքրավազ, վանիլ, 150 գր. ալյուր:

Թասի մեջ լցնել հալած յուղ /կարագ, մարգարին/, ավելացնել մածուն, աղ, սոդա,  ալյուր: Հունցել այնքան, մինչև դառնա փափուկ խմոր: Խմորը բաժանել 2 գնդի:  Գրտնակով բացել, վրան լցնել քաղցր խորիզը: Խմորի եզրերը միացնել, տալ կլորավուն տեք, երեսին քսել մածնի հետ խառնած ձվի դեղնուց: Պատառաքաղով նախշել, դնել ջեռոցը  մինչև կարմրի:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.