Փոխնձով հալվա

Փոխինդը յուղով, մեղրաջրով դաղում են: Մարմանդ կրակի վրա եփում են:  Ավելացնում եմ այնքան ջուր, որ ստացվի պինդ զանգված: Լցնում են ափսեի մեջ, հարթեցնում, վրան ցանում ծեծած ընկույզ:

Արշտահալվա

1կգ ալյուրին` 20 ձվի սպիտակուց, 10 ձվի դեղնուց, 700 գր. հալած յուղ, 600 գր. մեղր, 200 գր.  շաքարավազ:

Ձվի սիտակուցը հարել շաքարավազի հետ, իսկ դեղնուցը շաքարի հետ տրորել, դրանից հետո դրանք միացնել, ավելացնել մաղած ալյուր և 20-25 րոպե խառնել: Ստացված խմորը աստիճանաբար, մաս-մաս գցել սեղանին, բարակ գրնակել արշտայի ձևով, վրան ալյուր ցանել և եռացող յուղում տապակել, այնուհետև մաղով կամ քամիչով քամել յուղը: Տապակած բլիթը գցել եռացող մեղրի օշարակի մեջ, քամել, ափսեում դարսել խաչաձև շարքերով և կտրատել քառակուսի կտորներով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.