200 գր. սմբուկին` 20 գր. գլուխ սոխ, 15 գր. հալած յուղ, 10 գր. տոմատի մածուկ, 15 գր. կճեպահան սիսեռ, 50 գր. մածուն, աղը  և  մաղադանոսն`  ըստ ճաշակի:

Սմբուկները լվանալ, կոթերը կտրատել, երարությամբ ճեղքել և թեյի գդալով հեռցնել սերմը: Նախապատրաստած սմբուկը 5 րոպե գցել աղ արած եռացող ջրի մեջ և հետո քամիչով քամել: Սմբուկների մեջ լցնել տոմատի մածուկի հետ սոխառած և եփած սիսեռ: Լցոնած սմբուկները դարսել յուղ քսած տապակում, վրան յուղ ցողել  և խորովել:

Լցոնած բադրիջանը մատուցել` վրան մաղադանոս կտրատած, առանձին մատուցել նաև  մածուն:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.