1կգ միս, 3 բաժակ մանրաձավար, 1 բաժակ յուղ, 3 գլուխ սոխ, աղն` ըստ ճաշակի:

Նավասարդի հաիսան եփում են ոչխարի մսով և մանրաձավարով` բլղուրով, հետևյալ ձևով.

ոչխարի միսը եփում են, ոսկրահան անում և կտրատում: Եռացող արգանակի մեջ լցնում են ընտրած և լվացած ցորենի կորկոտը, ավելացնում մսի կտորները և շարունակում  եփել մարմանդ  կրակի վրա: Երբ զանգվածը սկսում է  թանձրանալ, շերեփով հարում են մինչև համասեռ դառնալը: Վերջում ավելացնում են աղ և խառնում: Առանձին կարելի է մատուցել նաև սոխառած կամ դարչին և հալած յուղ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.