Թթխմոր – 350 գր. ալյուր, 20գր. դրոժ, 200 գր. ջուր:

Խմոր – 1 կգ ալյուր, 600 գր.  շաքարավազ, 500 գր. կաթ, 200 գր. հալած յուղ, 6 գր.  աղ:

Խորիզ – 750 գր. ալյուր, 350 գր. հալած յուղ, 100 գր. շաքարափոշի, 0.2 գրամ վանիլ:

Երեսին քսելու համար հարկավոր է  2-3 ձվի դեղնուց:

Խմորը պատրաստել թթխմորային եղանակով, ծածկել սրբիչով և 30-35 րոպե դնել տաք տեղում:

Միաժամանակ պատրաստել խորիզ. ալյուրը հալած յուղով տրորել, ավելացնել  շաքարի փոշի, վանիլ և տրորել այնքան, մինչև փխրուն զանգված ստացվի: Պատրաստի խմորը գցել սեղանին, մի անգամ էլ հունցել, բաժանել կտորների:  Գնդերը գրտնակել և հետո բարակեցնել մինչև 5 մմ հաստության: Բացած շերտի վրա յուղ քսել, այնուհետև 2-3 մմ հաստության հավասար շերտով խորիզ քսել, իսկ խմորը գլանաձև փաթաթել:

Ձևավորված խմորագլանը բաժանել 400 գրամանոց կտորների: Խմորի այդ կտորները երկու կողմից սեղմել, կլոր բլիթի ձև տալ` 14-16 մմ հաստությամբ: Բլիթի եզրերը փոքր-ինչ վեր բարձրացնել, մեկընդմեջ սեղմել, որպեսզի եզրանախշվի: Գեղեցիկ ձև տալու համար նախշել: Պատրաստի բլիթը դնել  թիթեղաթերթի վրա կամ թավայի մեջ, վրան քսել ձվի դեղնուց, մի քանի տեղ պատառաքաղով ծակել և դնել  ջեռոցը: Թխել 30-35 րոպե:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.