750 գր. ալյուր, 2.5 գր. աղ, 25 գր. դրոժ, 230 գր. ջուր:

Միջուկը – 400 գր. ալյուր, 25 գր. աղ, 250 գր.  յուղ, 0.2 գր. զաֆրան:

Վրան լցնելու համար հարկավոր է 250 գր. հալած յուղ, իսկ քսելու համար` 1 ձվի դեղնուց:

Տաք ջրի մեջ լուծել դրոժ և աղ ու լցնել տարայի մեջ: 25-30 րոպե խառնել, հետո դնել տաք տեղ 30-35 րոպե: Այդ ընթացքում պատրաստել միջուկը. յուղը լավ հարել, ավելացնել զաֆրանը, լավ խառնել, մաս-մաս ավելացնել ալյուր: Այդ բոլորը հարել մինչև փխրուն զանգված ստանալը:

Պատրաստի խմորը դնել սեղանին և գրտնակել 1.5-2 սմ հաստության շերտերի: Շերտի մակերեսին լցնել յուղ, երկտակ ծալել, նորից գրտնակել, յուղ քսել և նորից երկտակել: Գործողությունը կրկնել 4-5 անգամ: Վերջին անգամ խմորը գրտնակել,  ռուլետաձև փաթաթել  և  բաժանել 70 գրամանոց կտորների: Ամեն մի կտորը բացել 5-7մմ հաստությամբ: Բացված խմորի կենտրոնում լցնել 50 գր. միջուկ: Խմորի եզրերը միացնել և դրան կլոր տեսք տալ: Նազուկի հաստությունը պետք է լինի 1-1.5 սմ: Այն պետք է դնել յուղ քսած թիթեղի վրա` կարով դեպի ներքև: Հետո խմորի վրա քսել դեղնուց և մի քանի տեղ ծակծկել պատառաքաղով: Թխել տաք ջեռոցում 25-30 րոպեի ընթացքում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.