ԱԲԵՂԱ (ասոր. awila-չամուսնացած, մենակյաց վանական), հայ եկեղեցու կուսակրոն հոգևորականության ամենացածր աստիճանի վանական։ Սարկավագին Աբեղա է ձեռնադրում եպիսկոպոսը (օծում է մեռոնով և հանձնում վեղար)։ Աբեղան, ի տարբերություն քահանայի, կարող է ձեոնադրվել վւսրդապեա, եպիսկոպոս և կաթողիկոս:

Հնում, ապրելով վանքերում որպես միաբանության անդամներ, Աբեղաները վարել են ճգնավորի, անապատաբնակի կյանք։ Հունական կրթությամբ հայ պատմագիրներր (Ղազար Փարպեցի, Ներսես Լամբրոնացի) «աբեղա», «աբեղենք», «աբեղյան» են անվանել ասորական կրթությամբ այն հայ կուսակրոն հոգևորականներին, որոնք ձգտել են տիրանալ հասութաբեր վանքերի և եկեղեցական բարձր պաշտոնների։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.