Համաձայն որոշ գերմանական աղբյուրների առաջին հայերը այստեղ կարող էին հայտնվել տրոյական պատերազմից հետո: Հաջորդ հայկական միգրացիան կապված էր գերմանների երկիրը հռոմեացիների կողմից նվաճելու հետ : Ըստ գերմանական ավանդույթների հռոմեական լեգիոնների դեմ կռվել է մեզ քաջ հայտնի Արմենիուսը: Բավարիայի Փասսաու քաղաքի Ֆրաուենկիրշե (կանաց եկեղեցի) եկեղեցու 1982 թվականի վերականգնման աշխատանքների ժամանակ հայտանբերվեց մի անհայտ տապան: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն պատկանում է հայ հոգևորականի, որի անունն էր Գրիգորիս: Պահպանված ցուցանակը ասում է, որ այստեղ թաղված է 1093 թվականի սեպտեմբերի 23 ին մահացած մեծ աստվածաբան, Հայաստանի արքեպիսկոպոս Գրիգորիսը : Այս հոգևորականի մասին տեղեկություններ պահպանված են նաև 1167 թվականին Վինդենբերգի հրատարակված տարեգրության մեջ, որտեղ ասվում է, որ սուրբ Էնգելմարը եղել է “sancti Gregori, Armeniorum guondam ut ferunt archiepiscopi”: Հայ Բավարական էթնիկական կապերի մասին առաջին ագամ գերմանացիների կողմից նշվել է «Աննոլիդ» պատմագրության մեջ այս աշխատանքը նվիրված էր Քյոլնի եպիսկոպ Աննոին: Այս պատմագրության մեջ շատ հստակորեն ասված է, որ բավարացիները եկել են Հայաստանից: 1080թվականի «Աննոլիդ» պատմագրության մեջ հստակ ասված է հետևյալը «Ihr Stamm war vormals dorthin gekommen aus dem hochgelegenen Armenien, wo Noah aus der Arche ging, als er den Olzweig von der Taube empfangen hatte, auf den Bergen Ararat» (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart, 1999): Համանման տեղեկություններ կան պահպանված 1170թվականին հրապարակված “Kaiserchronik” պատմագրության մեջ: «Das Geschlecht der Baiern, Hergekommen von Armenien, Wo Noah aus der Arche ging Und den Olzweig von der Taube empfing, Die Spuren der Arche kann man noch sehen Auf den Bergen, die da heissen Ararat» (Hans F. Nohbauer «Die Bajuwaren» Weltbild Verlag, Augsburd, 1990): Հաջորդ «Chronica Baioariorum» պատմագրության մե,ջ որի հեղինակը հոգևորական Վայթա Արնեպկան էր, նշված է «Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grossen macht, und sind komen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und liessen sich da nider und nennten das land nach irem fursten und herfurer Bavaria» (Hans. F. Nohbauer “Die Bajuwaren” Weltdild Verlag, Augsburg, 1990): Համաձայն «Chronica Baioariorum»-ի հողերի իշխանը հայ ազգի Բաիոարիուսն էր: Նա ուներ երկու տղա Բոգմունդ և Ինգրամանդա անուններով: Բավարական պատմագրության հայր Հովհանես Թուրմաերը 1601 ին հրապարա կած իր «Chronicon successionis ducum Bavariae et comitum Palationorum» մի շատ կարևոր տեղեկություն է հաղորդում, որ պատմական այն տարածքը, որը կոչվել է Բոգեմունդա կամ Բոգեմ (ներկայիս Չեխիայի հանրապետություն) անտիկ ժամանակներում կոչվել է Hermenia, որը նշանակում է Հայաստան: 1776թվականին Վինցենց Պոլը Պոլհաուցենից մեջբերում անելով պատմաբան Բոբիենսիսից նշում է «Kaiser Friedrich Lobesam sei bei seinem Kreuzzug in Armenien auf Volker getroffen, die bairisch sprachen» սա ասում է այն մասին, որ բավարագիները մինչև XII-XIII պահպանել էին կիլիկյան հայաստանի լեզուն: 10-րդ դարի գերմանական գրավոր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում գերմանական ցեղերի, հատկապես բավարացիների ու Հայաստանի միջև եղած կապերի մասին: Այսպես. Froumund անունով մի վանական (10-րդ դար) գրում է Հայաստանում ապրող բավարերեն խոսող ժողովրդի մասին /E. A. Quitzmann, Die alteste Geschichte der Baiern bis zum Iahre 911, Braunshweig 1873, s. 76: Ðê, 1987, ¿ç 926:/: 12-րդ դարի գրավոր աղբյուրները խոսում են Հայաստանը բավարացիների նախահայրենիքը, բնօրրանը լինելու մասին: 1105-1126 թթ. գրված «Annolide» («Աննոյի երգը») պոեմում վկայություն կա այն մասին, որ Հայաստանը բավարացիների նախահայրենիքն է (stammland): Օգտագործելով հնագույն զրույցներ ու հեթանոսական մատյաններում պահպանվող տեղեկություններ, պոեմում նկարագրվում է բավարացիների հերոսական պայքարը Հուլիոս Կեսարի ու հռոմեական բանակի դեմ (մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կես): Պոեմում բավարացիների մասին ասվում է.

310. Գալով լեռնային Հայաստան երկրից,

Որտեղ Նոյը թողեց տապանն իր փրկիչ,

Երբ ստացավ աղավնուց ճյուղը ձիթենու,

Նոյան տապանի հետքերը այսօր էլ դեռ կան

Արարատ լեռան վրա:

315. Ասում են նաև, թե այնտեղ է կեսը այն մարդկանց

Որոնք դեռ խոսում են լեզվով գերման:

310. von Armenien dem Kehren,

da Noa aus der Arche ging,

in der er den Olzweig von der Taube empfing,

Ihre Spuren hat die Arche noch

auf dem Berge Ararat.

315. Man sagt, dort die Halfte noch sei

die deutsch sprechen11.

11. M. Rodiger, Deutsche chroniken, 1, Band, Hannover, 1895, s. 121-122: в, 1987, ¿ç 926,

Կեսարի գերմանական արշավանքների, գերմանական ցեղերի հերոսական դիմադրության ու Հայաստանը բավարացիների նախահայրենիքը լինելու մասին վկայություններ կան նաև 1147-1160 թթ. Ռեգինսբուրգում գրված (մի խումբ հեղինակներ) «Kaiserchronik»-ում: «Kaiserchronik»-ը վկայում է.

315. Սուրը ուժգին հարվածում էր զրահին,

Շատերը ցուցաբերեցին անկոտրում կամք,

Ցեղը բավարացիների

Ծագումով Հայաստանից,

Որտեղ թողեց Նոյը տապանն իր փրկիչ

320. Երբ աղավնուց ստացավ ճյուղը ձիթենու

Տապանի հետքերը մինչև այսօր կարելի է տեսնել

Լեռան վրա, որը կոչում են Արարատ,

Եվ (Կեսարը) բավարների դեմ իր հաղթանակը

Ձեռք բերեց մեծ արյան գնով:

315. Das Schwert schlug man feste durch den Helm,

demjenigen war sein Kampfeseifer sehr groշ.

Das Geschlecht der Baiern,

hergekommen von Armenien,

wo Noah aus der Arche ging

320. und den Olzweig von der Taube empfing.

Die Spuren der Arche kann man noch sehen auf den Bergen, die da heiշen Ararat.

Den Sieg, den Julius [Casar] uber die Baiern gewann, den muշte er sehr blutig bezahlen12.

Ինչպես տեսնում ենք և՛ «Annolid»-ի և՛ «Kaiser chronik»-ի վկայությունները նույնն են: Այս փաստը թույլ է տալիս ասելու, որ եղել են ավելի հին գրավոր աղբյուրներ, որոնցից օգտվել են վերոհիշյալ պոեմների հեղինակները: Ի դեպ, այդ մասին վկայություն կա «Annolid»-ում: Պոեմի 300-րդ հատվածում հիշատակվում են ինչ-որ հեթանոսական մատյաններ (heidnischen Buchern), որտեղ գրված են վերոհիշյալ դեպքերի մասին և որոնք վկայակոչվում են ասվածը հաստատելու համար:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.