ԱԲԵՂՅԱՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրում քաղաքից 22 կմ հյուսիս–արևմուտք։ XX դ. սկգբին ուներ 150 հայ բնակիչ (30 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբեղյանդն ամայացավ։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.