ԱԲԵՂՅԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Ուրարտական Սարդուրի Բ թագավորի արձանագրության մեջ հիշատակվում է Աբիլիանիխի ձևով: Տեղադրվում է Երասխ (Արաքս) գետի ձախ ափին՝ Մեծրաց լեռներից հարավ։ Աբեղյանքին ժառանգաբար տիրում էին Աբեղյանները։ Կենտրոնն էր Մժնկերտ բերդաքաղաքը, այստեղից էլ՝ Աբեղյանքի նաև Մժնկերտ անվանումը։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.