ԱԲՒՅԱՆՑ (Աբիանց) Վիկտոր Քրիստափորի (ծն. 1911), հայ սովետական գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1958), ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է հոկտեմբերի 18-ին, Չեռնոբիմ քաղաքում։ 1946-65-ին Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, ավիացիոն ակադեմիայում և Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտներում վարել է գազատուրբինների, թիակավոր մեքենաների, ավիացիոն շարժիչների տեսության դասընթացները։ 1949-ից ղեկավարել է ավիացիոն շարժիչաշինության կենտրոնական ինստիտուտի գազատուրբինների նախագծման բաժինը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.