ԱԲԻՈՆ, Ապիոն, Աբյան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթի Յոմուրայի գավառում, Կալաֆկա-Ուզ գետի միջին հոսանքում, համանուն թեմի կենտրոնը։ XX դ. սկզրին ուներ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ քարաշեն եկեղեցի՝ երկշարք ընդարձակ պատշգամբ-դահլիճներով։ Առանձնահատուկ կառուցվածք ուներ եկեղեցու քարաշեն գմբեթը, որի մեջ շարք-շարք ամրացված էին շուրջ 4 տասնյակ լայնաբերան կժեր, որոնք նպաստում էին ձայնի հնչեղությանը։ 1850-ական թթ. Աբիոնում գործում էր վարժարան։ 1908-09-ին Աբիոնում լույս է տեսել Յոմուրայի շրջանի ուսուցչական միության օրգան, խմորատիպ «Գեզշուկ» թերթը (խմբ. Ե. Սրապյան), որը 1909-10 սկսեց տպագրվել Տրապիզոն  քաղաքում։ Բնակիչների մի մասը փրկվեց Մեծ եղեռնից, տեղափոխվեց Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աբխազիայում, Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.