ԱԲԼՂԱՐԻԲ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. թ. անհայտ– 1080), հայ պետական գործիչ։ Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։ Աբլղարիբ Արծրունին 1021-ին Սենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով` 1050-ական թթ. նշանակվել է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ 1073-ին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել է Գանձակից Կիլիկիա գաղթած Օշինյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ-ի հետ։ Աբլղարիբ Արծրունին Կիլիկիայում ունեցել է տնօրինման լայն իրավունքներ, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկական պետության հիմնադրման համար: Թաղվել է Պապեռոնում։ ԱԲԼՂԱՐԻԲ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. թ. անհայտ– 1080), հայ պետական գործիչ։ Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։ Աբլղարիբ Արծրունին 1021-ին Սենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով` 1050-ական թթ. նշանակվել է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա,Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ 1073-ին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել է Գանձակից Կիլիկիա գաղթած Օշինյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր էհաստատել նաև Կապադովկիա աքսորվածԳագիկ Բ-ի հետ։ Աբլղարիբ Արծրունին Կիլիկիայում ունեցել է տնօրինման լայն իրավունքներ, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկական պետության հիմնադրման համար: Թաղվել է Պապեռոնում։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.