(Անկյուրացի ծն. և մահ. թթ. անոտ.), XVIII դ. հայ մանկավարժ-բնագետ: Միակ հայտնի աշխատությունը` «Գիրք որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796), դասագիրք է՝ գրված մանուկների համար: Գրքում հարց ու պատասխանի ձևով տեղեկություններ են տրվում Երկրին վեբաբերող գիտությունների, հատկապես՝ աշխարհագրության մասին, ընդհանուր գծերով բնութագրվում են Արեգակնային համակարգության մեջ Երկրի դիրքն ու կառուցվածքը, ինչպես և մթնոլորտային երևույթներն ու օրգանական աշխարհը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.