ԱԲՈՎ Գևորգ Արշակի (իսկական ազգանունը՝ Աբովյան, 1897-1965), հայ սովետական գրող, գրականագետ: Պրոֆեսոր (1937), արվեստի վաստակավոր գործիչ (1945): ՍՄԿԿ անդամ 1920-ից: Ծնվել Է նոյեմբերի 27-ին, Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի քարտուղար (1925-31), Առաջին պետական թատրոնի դիրեկտոր (1928-31), ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ (1934-36), Մատենադարանի դիրեկտոր (1940-52), Հայկական ՍԱՀ ԳԱ տեղեկագրի (հասարակագիտական սերիա) խմբագիր (1961-64): Վաղ շրջանի ստեղծագործություններում («Միայն կինը», 1919, «Դանակը բկին», 1923, բանաստեղծությունների ժողովածուներ) հետևել է գրական ձևապաշտական հոսանքներին: Ավելի ուշ հրատարակել է պատմվածքներ, մենագրություններ՝ Սայաթ-Նովայի, Խ. Աբովյանի, Գ. Սունդուկյանի մասին: Մասնակցել է հայ ժողովրդական էպոսի համահավաք տեքստի պատրաստմանը: Թարգմանել է ռուս գրողների (Ա. Գրիբոյեդով, Ի. Կռիլով, Վ. Մայակովսկի) ստեղծագործություններից: Մահացել Է մարտի 11-ին:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.