ԱԲՈՎ3ԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Կապուտան գյուղի մոտ. հայտնի է նաև Կապունի երկաթի հանքավայր անունով: Այդտեղ երկաթաքարի երևակման մասին հիշատակվում է Վ. Մելլերի ամփոփագրում (1917), ավելի ուշ Կ. Ն. Պաֆֆենհոլցը երկրաբանական հանույթի ժամանակ դելյուվիալ նստվածքներում հայտնաբերել է հանքանյութի բեկորներ: 1947-ին Հ. Գ. Մաղաքյանը նկարագրել ապատիտ-մագնետիտային հանքանյութերի արմատական ելքերը, որից հետո սկսվել է հանքավայրի

մանրամասն ուսումնասիրությունն ու հետախուզումը: Հանքադաշտըաշտը կազմված է օլիգոցենի հրաբխածին շերտախմբից՝հատված հարավ-արևմտյան.ուղղության բեկվածքով, որին հարում է հանքայնացումը: Մինչև մի քանի տասնյակ ամետր հզորության երակաձև ու շերտաձև զանգվածները բաղկացած են հոծ (Fe մինչև 60-65%) և երակիկացանավոր (Fe 20–25%) հանքանյութերից: Հանքանյութը կազմված է մագնետիտից և հազվագյուտ հողեր պարունակող քլոր-ֆտոր-ապատիտի խառնուրդից: Ամբողջ հանքավայրի համար միջին պարունակությունն է՝ Fe-32, P2O5–1,3; S-0,1–0,2%: Աբովյանի երկաթի հանքավայրը ծագումով պատկանում է բուն մագմատիկ տիպին (Շվեդիայի Կիրունա հանքավայրի նմանակը)՝ բարձր ջերմաստիճանային, պնևմատա-հիդրոթերմալ պրոցեսների վերադրումով: Հանքանյութի հետախուզված պաշարները մոտ 200 մլն. տոննա են:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.