ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1961՝ Կոտայքի շրշան), վարչական շրշան հայկական ՍՍՀ-ում։ Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին։ Տարածքը 846 կմշ է, կենտրոնը՝  Աբովյան քաղաք։

Բնական պայմանները։

Աբովյանի շրջանը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում, Հրազդան և Ազատ գետերի միշև, Կոտայքի սարավանդի վրա։ հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լ., 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղտեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։ Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրշանի տերիտորիայի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°-ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են։ Կլիման ըստ բարձրության փոխվում է տաք-չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10,0°C-ից մինչև 2,5°C (Աժդահակի գագաթին), հունվարինը ցածրադիր վայրերում՝ 4,5-5,0°C, բարձրադիր մասերում՝ -13,6°C, հուլիսինը՝ համապատասխանաբար  22,2° և 8,7°C, տարեկան տեղումները 400-970 մմ։ Անսառնամանիքային օրերի թիվը ստորին գոտում՝ շուրջ 200 է։ Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն հոդերը։ Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական-լանդշաֆտային գոտիները (տես քարտեզը)։ Կենդանական աշխարհին բնորոշ են լեռնատափաստանայինները (գայլ, աղվես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ և այլն)։ Հանքային հարստություններից արդյունաբերական նշանակություն ունեն Աբովյանի երկաթի հանքավայրը, քարաղի, շինանյութերի (պեռլիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, անդեզիտ, տուֆ) հանքավայրերը։ Կան հանքային ջրերի (Արզնի) և բարձրորակ անուշահամ ջրերի աղբյուրներ (Քառասունակն)։

Բնակչությունը։

Աբովյանի շրջանում (առանց Աբովյան քաղաքի) բնակվում է 48,3 հզ. մարդ (1972), հայեր (89%), ռուսներ, ուկրաինացիներ, ասորիներ, քրդեր և այլն։ Միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 57,1 մարդ։ Ունի 33 բնակավայր, որոնց հիմնական մասը կենտրոնացած է Գետառի, Հրազդանի, Ազատի հովիտներում, մնացածը տեղադրված են Գեղամա լեռնաշղտայի մեղմաթեք լանջերին։

Պատմական ակնարկ։

Աբովյանի շրջանի արևմտյան մասը հնում մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազավ գավառների մեջ։ Կոտայք գավառի մասին տեղեկություններ պահպանվել են VII դ. «Աշխարհացոյց»-ում և հայ մատենագիրներ Սեբեոսի, Թովմա Արծրունու, Ասողիկի, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի ն Զաքարիա Քանաքեռցու մոտ, հայկական հին ձեռագրերում և հիշատակարաններում։ Նրա անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են Աբովյանի շրջանում պահպանված բազմաթիվ հուշարձանները. Աբովյանի (Էլար) կիկլոպյան ամրոցը և ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դ.) ու միանավ եկեղեցին (IV դ.), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դ.), Արզնիի քառաբսիդ եկեղեցին (VI դ.), Պտղավանքի գմբեթավոր դահլիճը (VI դ.), Արամուսի տաճարը (VI դ.), Առինջում՝ Ձագավանքը (VII-XIII դդ.) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (VII դ.), Գեղարդի վանքը (XII–XIII դդ.), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (XIV դ.) և այլն։ Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին, իսկ V-VII դդ., ըստ որոշ տվյալների՝ Ամատունյաց նախարարական տանը։ Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված Էր Երևանի խանության Կըրխ-Բուլաղի և Գառնի-Բասարի մահալների միջև։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց և Երևանի նահանգը կազմվելուց հետո (1849) Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում Էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերություն և քաղաքներ։ Գյուղերը փոքր էին և անբարեկարգ։ Նախահեղափոխական Կոտայքում մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են Բաքվի, Թիֆլիսի և Երևանի ձեռնարկություններում աշխատող առանձին բոլշևիկ գործիչներ, ինչպես նաև Երևանի թեմական դպրոցի կոտայքցի աշակերտներ, որոնք հարել են բոլշևիկյան «Սպարտակ» կազմակերպությանը։ Սովետական իշխանության հաստատումից հետո 1920-ի դեկտեմբերին հիմնադրվեց Աբովյանի շրջանի կուսկազմակերպությունը։ Մինչև 1921-ի Փետրվարը շրջանի Էլար, Շահաբ, Թազագյուղ, Ելղովան, Բաշգյուղ, Զառ, Ճաթղռան, Գյամրեզ, Թեջրաբակ, Արամուս, Մհուբ, Քանաքեռ գյուղերում կազմակերպվեցին առաջին կուսբջիջները։ 1921-ին էլ տեղի ունեցավ առաջին կուսակցական կոնֆերանսը, որը կոչվեց Կոտայքի շրջանի կուսակցականների ընդհանուր ժողով։ 1973-ի հունվարի 1-ի դրությամբ Աբովյանի շրջանում կար 117 սկզբնական կուսկազմակերպություն՝ 2997 կոմունիստներով։ 1921-71-ին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ Առաջին կոմերիտական բջիջը կազմակերպվել է 1920-ի դեկտեմբերին, Քանաքեռում։ 1921-ի հուլիսի վերջին կայացավ Կոտայքի շրջանի կոմերիտմիության առաջին կոնֆերանսը, որն ընտրեց շրջկոմ։ Կազմակերպությունն այն ժամանակ ուներ 320 կոմերիտական։ 1972-ի հունվարի 1-ի դրությամբ Աբովյանի շրջանում հաշվվում էր 130 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 6729 կոմերիտականներով։ Սովետական իշխանության առաջին տարիներին, մինչև 1925-ի հոկտեմբերի 20-ը, Կոտայքը որպես գավառակ մտելէ Երևանի գավառի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Կոտայքը Հայաստանի հետամնաց գյուղատնտեսական շրջաններից էր։ 1700 գաղթական ընտանիքներ բառացիորեն ընչազուրկ էին և անօթևան։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը և իշխանության մարմինները ամենից առաջ ձեռնամուխ եղան սովյալներին օգնելուն։ 1922-ին կայացած անկուսակցականների համագումարը որոշեց, մինչև կառավարության օգնությունը, գյուղում միջոցներ ձեռնարկել սովի դեմ պայքարելու համար։ Գաղթականների համար առանձնացվեցին գյուղատեղեր, որտեղ 1922-1925-ին նրանք բնակություն հաստատեցին։ Գաղթական ընտանիքները հիմնականում բնակեցվեցին լեռնային Սարանիստ (Թութիա), Զովաշեն (Դալլաքլու), Աստղաբեբդ (Կըզկալա), Սևաբերդ (Ղարաղալա), Ողջաբերդ, Գեղադիր (Քյարփիչլու), Հացավան (Ավդալար), Գետամեջ (Քեթրան) գյուղերում։ Շրջանի բնակչության մոտ 95% անգրագետ էր։ Բոլոր գյուղերում բացվեցին անգրագիտության վերացման կայաններ (լիկկայաններ)։ Սկսվեց զանգվածային տարրական կրթության իրագործումը։ Այդ նպատակով տարրական դպրոցներ բացվեցին գյուղերում։ Քանաքեռում 1926-ին բացվեց յոթնամյա դպրոց, իսկ Ելղովանում՝ կոլերիտ դպրոց։ 1925-ին շրջանում գործում էր արդեն 24 դպրոց՝ 2684 աշակերտով։ 1922-ին նախկին աղայապատկան հողերի վրա կազմակերպվեց Ձագ գյուղի Մյասնիկյանի անվան սովետական տնտեսությունը։ Այստեղ աճեցվող ծխախոտի, խնձորի և վարունգի բերքատու տեսակները հետագայում տարածվեցին շրջանի մյուս գյուղերում։ Աոաջին կոլեկտիվ տնտեսություններն Աբովյանի շրջանում կազմակերպվեցին 1928-ին, Ելղովանում (այժմ՝ Կոտայք) և ճաթղռանում (այժմ՝ Գեղաշեն)։ Նրանցից յուրաքանչյուրը միավորում էր 12 տնտեսություն։ 1930-ի սկզբներին կոլտնտեսություններ կազմակերպվեցին ևս 24 գյուղերում։ 1934-ին կոլտնտեսությունները միավորում էին 3514, 1935-ին՝ 5408 ընտանիք։ 1936-ին կոլտնտեսություններն արդեն ընդգրկում էին շրջանի բնակչության 95 %: 1934-ին ստեղծվեց մեքենա-տրակտորային կայան, որն սպասարկում էր 26 տնտեսությունների։ Ավելի ուշ Ջրվեժում կազմակերպվեց 2-րդ ՄՏԿ։ Աբովյանի շրջանի աոաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ Արզնիի հանքային ջրերի գործարանը, կառուցվեց 1927-ին։ 1928-ին այնտեղ կառուցվեց նաև Հայաստանում առաջին առողջարանը։ Շրջանի կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ աշխատավորները եռանդուն մասնակցություն ունեցան Քանաքեռի ՀԷԿ-ի, հատկապես՝ նրա ջրանցքի և ջրավազանի կառուցմանը։ Աբովյանի շրջանի աշխատավորությունը մասնակցեց նաև 1930-ական թթ. սկսված և 1950-ական թթ. վերսկսված Երևան-Աղստաֆա երկաթուղու շինարարությանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա իր ավանդը ներդրեց հաղթանակի գործում։ 1941-ին շրջանի կոմունիստների 54,7% (407 մարդ) մեկնեց ռազմաճակատ։ 1941-1945-ին շրջանի ազգաբնակչությունից 7350 մարդ զորակոչվեց սովետական զինված ուժերի շարքերը։ ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեց 4735 մարդ։ Նրանցից երկուսը Հրանտ Բաբայանը և Սերգեյ Սարխոշևը, արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, իսկ Իվան Միրզոևը դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակ Աբովյանի շրջանի աշխատավորները վիթխարի աշխատանք կատարեցին թիկունքում՝ աշխատուժի մեծ պակասի պայմաններում ապահովելով կոլտնտեսային արտադրությունը և մթերքների հանձնումը պետությանը։ Կառուցվեց Գառնիի ջրանցքը, որն Ազատ գետի ջրով ոռոգեց 800 հա հող։ 1945-ին շահագործման հանձնվեց Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև շարք մտավ Քանաքեռի ջրհան կայանը։ Ետպատերազմյան տարիներին զգալի փոփոխություններ տեղի ունեցան Աբովյանի շրջանի տնտեսության կառուցվածքում, աննախընթաց չափով աճեց արդյունաբերության տեսակարար կշիռը շրջանի տնտեսության ընդհանուր հաշվեկշռում։ Կառուցվեցին և գործարկվեցին 12 կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ Արզնիի ապակյա տարաների (1950), բյուրեղապակու (1969), Նոր Հաճընի ճշգրիտ քարերի (1958), Աբովյանի կիսահաղորդիչների (1965), երկաթբետոնե կառուցվածքների գործարանները, Աբովյանի կահայքի ֆաբրիկան (1964) և այլ ձեռնարկություններ։ Աբովյանի շրջանում են նաև Արզնիի  ՀԷԿ-ը, Աբովյանշին և Երճանշին շինարարական տրեսաներն իրենց 6 շինվարչություններով և գյուղշին տրեստի № 5 շարժական շարասյունը։ 1970-ին Աբովյանի շրջանում գործում էր շուրջ 230 հիմնարկ-ձեռնարնություն։ Արդյունաբերական ձեռնարկությունների հետ մեկտեղ շրշանում հայտնվեցին նոր բնակավայրեր՝ Նոր Հաճըն, Արզնի քաղաքատիպ ավանները։ Աբովյանի շրջանի քաղաքատիպ ավանների բնակելի ֆոնդը 1970-ին կազմել է ավելի քան 125 հզ. մ2, 1940-ք՝ 2736 մ2 փոխարեն։ Աբովյանի շրջանում կուսակցական և սովետական մարմինները կազմակերպչական մեծ աշխատանք են տարել կոլտնտեսությունների խոշորացման, ջրովի հողամասերի ավելացման, բերքատվության բարձրացման, մասնագիտացված պետական տնտեսությունների կազմակերպման, աշխատատար պրոցեսների մեքենայացման, արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ։ Եթե 1940-ին շրջանում եղել է 38 մեծ ու փոքր կոլտնտեսություն, ապա 1972-ին կար միայն յոթ կոլտնտեսություն՝ Կոտայք, Ակունք, Արամուս, Զառ, Կապուտան, Գյամրեզ, Գեղաշեն գյուղերում։ Կոլտնտեսությունների թվի կրճատումը բացատրվում է լեռնային անբարենպաստ պայմաններում եղած Ղույլի, Աստղաբերդ (Կըզկալա), Ավադ, Դավախարաբ, Ելիջա, Մանգյուզ, Սոյգյոզ, Թեզխարաբ, Բոզքյուսա, Բարձրադիր (Բեզաքլու) գյուղերի վերացումով, որոնց բնակչությունը տեղափտխվել է հարմար բնակավայրեր։ 1958-ին նախկին շրջկենտրոն Քանաքեռը և Ավան գյուղը միացել են Երևանին։ Գառնի, Գողթ, Քյուլլուջա գյուղերում, Աբովյանում և Քանաքեռ ավանում (նոր բնակավայր, որի կառուցումն սկսվել է 1960-ից) ստեղծվել են մասնագիտացված սովետական տնտեսություններ։ Նախկին կոլտնտեսականների և բնակատեղիների հիմքի վրա ստեղծվել են նաև Աբովյանի ծխախոտի զոնալ փորձակայանը, անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Բալահովտի ուսումնա-փորձնական տնտեսությունը, Առինջի պտղատնկարանային տնտեսությունը, Աբովյանի անտառտնտեսությունը, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Ողջաբերդի, Պտղնիի, Ջրաբերի, Հացավանի պետական տնտեսությունները, Աբովյանի ջերմոցային տնտեսությունը։ Աբովյանի շսրջանի գյուղտնտեսության մասնագիտացման և մշակվող հողատարածությունների բերքատվության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցավ Կոտայքի ջրանցքի շինարարությունը, որի առաջին հերթն ավարտվեց 1958-ին։ 1970-ին ջրովի հողատարածությունները կազմեցին մոտ 10 հզ. հա (1940-ին՝ 4936 հա)։ Ակնա լճից անցկացված ջրանցքով ջրվում են Գեղամա լեռնաշղթայի  արոտավայրերը՝ մոտ 1000 հա։ 1970-ին կովերի թիվը հանրային հոտում կազմել է 3777 գլուխ, 1940-ի՝ 1382-ի փոխարեն։ Աճել են նաև կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերը՝ 1941-ի 2801,4 հզ. ռուբլուց հասնելով 5014,8 հզ. ռուբլու։

Տնտեսությանը։

Աբովյանի շրջանը դարձել է հանրապետության ժողովրդական տնտեսության համակարգում իր ուրույն տեղն ունեցող ինդուստրիալ-ագրարային շրշան։ Արդյունաբերությունը տալիս է Հայաստանի ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության արտադրանքի մոտ մեկ հինգերորդ մասը, ապակու և բյուրեղապակու 40%-ից ավելին, ոչ ոգելից խմիչքների և հանքային ջրերի մոտ 12%։ Տնտեսության զարգացման հեռանկարները կապված են մշակող արդյունաբերության աճի, հանքային հարստությունների շահագործման և մերձերևանյան գոտում գյուղատնտեսական արտադրանքի ավելացման հետ։ Արդյունաբերության մեջ առաջին տեղում է ճշգրիտ սարքաշինությունը։ Շրջանի արդյունաբերության արտադրանքի զգալի մասը տալիս են էլեկտրոնային և սարքաշինական ճյուղերը, 16% ապակե տարայի արտադրությունը, 13% շինանյութերի և 11% սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մերձքաղաքային բնույթ ունի։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտանում է որպես այգեգործական-անասեապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ 1970-ինԱբովյանի շրջանի հողային ֆոնդը կազմել է 84283 հա, որից վարելահող՝ 14569 հա, խոտհարք՝ 3162 հա, արոտավայր՝ 26469 հա, խաղողին, պտղատու այգիներ՝ 5059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 27611 հա, անտառներ՝ 6479 հա։ Շրջանի գյուղատնտեսության համախաոն արտադրանքի 40 % տալիս է անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ՝ 11,5 հզ. գլուխ, 1972)։ Ոչխարաբուծությունը մսա-բրդա-կաթնատու բնույթի է։ Սովետական տարիներին Կոտայքի ջրհան կայանի (Քանաքեռի ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքից, 1950) ե Կոտայքի ջրանցքի (Գյումուշի ՀԷԿ-ի ճնշման ավազանից, 1958) կառուցման շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածներ դարձան ոռոգելի։ Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիոը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճեց։ Առաջատար ճյուղերից են ծխախոտագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, այգեգործությունը և պտղաբուծությունը՝ շուրջ 10%, բանջարաբուծությունը՝ մոտ 8% : Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։ Աբովյանի շրջանի հյուսիս-արևմուտքով անցնում է Երեան-Սևան երկաթուղու 27 կմ հատվածը (գլխ. կայարանը՝ Աբովյան)։ Արդյունաբերական կենտրոնները գտնվում են երկաթուղու մոտ (Աբովյան), կամ՝ 6-9 կմ հեռավորության վրա (Արզնի, Նոր Հաճըն)։ Խճուղային ճանապարհների համեմատաբար զարգացած ցանցի շնորհիվ (260 կմ, որից ավելի քան 200 կմ` կոշտ ծածկով, 1972) բնակավայրերն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված են շրջկենտրոնի և Երևանի հետ։ Ունի կապի 13 բաժանմունք։

Առողջապահությունը։

Աբովյանի շրջանում գործում է 6 հիվանդանոց, 38 բուժ-մանկաբարձական կայան և գյուղական ամբուլատորիա, դեղատներ։

Մշակույթը։

1972/73 ուսումնական տարում Աբովյանի շրջանում կար 39 դպրոց (այդ թվում՝ 21 միջնակարգ)՝ 18100 աշակերտով, 13 մսուր և մանկապարտեզ (շուրջ 620 երեխա)։ Աբովյանի շրջանում գտնվում է Երեանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիան, գյուղատնտեսության մինիստրության պտղա-բանջարաբուծական սելեկցիոն կայանը, Ծխախոտի և մախորկայի համամիութենական ԳՀԻ-ի ծխախոտի հայկական փորձակայանը։ Շրշանն ունի 36 գրադարան (200 հզ. կտոր գիրք), 35 մշակույթի տուն և ակումբ, 11 կինո։ Լույս էր տեսնում «Արշալույս» շրջանային թերթը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.