ԱԲՈՎՅԱՆ քաղաք Կոտայքի մարզում: Գտնվում է Կոտայքի սարավանդում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք: Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա: 1963թ. դասվեց քաղաքների կարգին: 1873թ. ուներ 360, 1897-ին` 548, 1926-ին` 897, 1939-ին` 1024, 1959-ին` 2289, 1970-ին` 14700, 1976-ին` 38400, 1989-ին` 58671, 2001-ին` 44596, 2004-ին` 44800 բնակիչ, որոնց մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ.: Արդյունաբերական կենտրոն է: Բնակչությունը զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնաբուծությամբ: Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբերվել են Արգիշտի I-ինի (մ.թ.ա. 8-րդ դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ: Քաղաքի եզրում են գտնվում “Էլառ-Դարանի” ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և սբ. Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլառ):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.