ԱԲԱՍ (ծն. թ. անհտ. – 596), Աղվանից կաթողիկոս 552-ից։ Առանձնանալով
հայկական եկեղեցուց՝ Պարտավում հիմնադրեց Աղվանից եպիսկոպոսապետությունը։ Կրում էր «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ X դ. վրաց մատենագիր Արսեն Սափառելին ԱԲԱՍԻՆ հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի)։ Սակայն ԱԲԱՍԸ ճանաչում էր հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում էին Հայոց կաթողիկոսները)։ Ըստ «Դիրք թղթոցի», ԱԲԱՍԻՆ ենթակա էին Աղվանքի 8 եպիսկոպոսական թեմեր։ Հավատարիմ հայ առաքելական եկեղեցուն, ԱԲԱՍԸ պայքարում էր քաղկեդոնական դավանանքի դեմ` վայելելով Բյուզանդիայի հակառակորդ Սասանյան արքունիքի հովանավորությունը։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.