ԱԲՈՎՅԱՆ գյուղ Արարատի մարզում, մարզկենտրոնից` 13 կմ հյուսիս: Բարձրությունը ծովի մակերևույթից` 960 մ: Գյուղը հիմնադրվել է 1830թ.: 1897թ.ուներ 191, 1926-ին` 344, 1939-ին` 319, 1959-ին` 703, 1970-ին` 849, 2001-ին` 1457, 2004-ին` 1440 բնակիչ, որոնց նախնիները ներգաղթել են Խոյից և Սալմաստից: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ: Աբովյան գյուղում Է գտնվում “Թուխ Մանուկ” մատուռը (19դ.):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.