ԱԳԱՐԱԿ գյուղ Արագածոտնի մարզում, Աշտարակի տարածաշրջանում, հեռավորությունը մարզկենտրոնից` 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից` 1100 մ: 1897թ. ուներ 603, 1926-ին` 550, 1939-ին` 701, 1959-ին 897, 1979-ին` 1150, 2001-ին` 1655, 2004-ին` 1792 բնակիչ, որոնք գաղթել են Վանից և Բիթլիսից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ: Գյուղում են գտնվում 5-6դդ. սբ. Աստվածածին և 10դ. սբ. Ամենափրկիչ (Թուխ Մանուկ) եկեղեցիները:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.