ԱԳԱՐԱԿ գյուղ Արագածոտնի մարզում, Թալինի տարածաշրջանում (ԱԳԱՐԱԿԱՎԱՆ):

ԱԳԱՐԱԿԱՎԱՆ գյուղ Արագածոտնի մարզում: Հեռավորությունը մարզկենտրոնից` 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից` 1450 մ:

Ագարակավան է վերանվանվել 04.07.2006թ.: 1922թ.ուներ 550, 1959-ին` 535, 1970-ին` 610, 1979-ին` 707, 2001-ին` 1069, 2004-ին` 1104 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են Սասունից և Տարոնից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ: Գյուղից արևելք գտնվում է “Ագարակ” գյուղատեղին, իսկ 2,5 կմ հյուսիս-արևելք` “Պարտիզակ” գյուղատեղին (Ագարակ):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.