ԱԳԱՐԱԿ գյուղ Լոռու մարզում, Ձորագետի ձախ կողմում: Բարձրությունը ծովի մակերևույթից` 1370 մ, հեռավորությունը մարզկենտրոնից` 34 կմ հյուսիս: 1831թ. ուներ 56, 1897-ին` 657, 1914-ին` 999, 1926-ին` 847, 1939-ին` 1581, 1959-ին` 1366, 1979-ին` 1273, 2001-ին` 1434, 2004-ին` 1268 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ և թռչնաբուծությամբ: Գյուղում կան` սբ. Աստվածածին (5-6դդ.), “Ճգնավոր” (19դ.), սբ. Սիոն եկեղեցիներ և “Դարմանաթաղ” մատուռ համանուն գյուղատեղիում (մջնդ.): Ա-ի մոտ է գտնվում Ագարակի մենաստանը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.