ԱԳԱՐԱԿ գյուղ Սյունիքի մարզում, Ողջի գետի ձախ կողմում, մարզկենտրոնից 12 կմ արևելք, ծովի մակերևույթից 1025 մ բարձրության վրա: 1831թ. ուներ 81, 1897-ին` 929, 1914-ին` 814, 1939-ին` 553, 1959-ին` 217, 1979-ին` 226, 2001-ին` 190, 2004-ին` 185 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ: Գյուղը հիշատակվում է 12-13դդ.: Գյուղում կան զանազան հնություններ` խաչքարեր, գյուղատեղիներ (“Կեչուտ” և “Սիրաձոր” վայրերում): Գյուղի 19դ. Օհանա կոչվող եկեղեցին կանգուն է, կա մատուռ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.