ԱԳԱՐԱԿԱՁՈՐ գյուղ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ ափին, Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանում, մարզկենտրոնից 3 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1160 մ բարձրության վրա: 1831թ. ուներ 216, 1897-ին` 346, 1914-ին` 382, 1926-ին` 277, 1959-ին` 480, 1970-ին` 283, 1979-ին` 930, 2001-ին` 1283, 2004-ին` 1355 բնակիչ, որոնց մի մասը 1828-29թթ. գաղթել է Խոյից, Սալմաստից և Մակուից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և խաղողագործությամբ: Գյուղի մոտ, Արփայի վրա, գտնվում է համանուն կամուրջը (13դ.), 12-17դդ. խաչքարեր, սբ. Հովհաննես մատուռը (19դ.), գյուղից 1,5 կմ արևելք` 17դ. եկեղե-ցին և 9դ. ամրոցը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.