ԱԶԱՏ գյուղ Գեղարքունիքի մարզում, մարզկենտրոնից 86 կմ հարավ-արևելք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա: 1897թ. ուներ 389, 1959-ին` 276, 1979-ին` 448, 1989-ին` 300, 2001-ին` 165, 2004-ին` 187 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և անասնաբուծությամբ: Գյուղում 11-13դդ. եկեղեցուց բացի կան նաև սբ. Աստվածածին եկեղեցին (1618-1621թթ.) և “Արիստակես քահանայի” խաչքարը (1658թ.):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.