ԱԶԱՏ պատմական ավան Գեղարքունիքի մարզում (ԲԵՐԴԿՈւՆՔ):

ԲԵՐԴԿՈւՆՔ գյուղ Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա: 2001թ. ուներ 253, 2004-ին` 265 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ: Գյուղի հյուսիս-արևելյան մասում է գտնվում “Սպիտակ բերդ” ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), գյուղի մեջ կա 11-12դդ. եկեղեցի, շուրջը գերեզմանոց (12-20դդ.), տապանաքարեր (16-17դդ.) (Ազատ):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.