ԱԶԱՏԱԿ գյուղ Վայոց ձորի մարզում (ԱԶԱՏԵԿ):

ԱԶԱՏԵԿ գյուղ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ կողմում, մարզկենտրոնից 24 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1625 մ բարձրության վրա: Բնակչության նախնիները 1828-29թթ. ներգաղթել են Սալմաստից: 1831թ. ուներ 166, 1931-ին` 838, 1959-ին` 638, 1961-ին` 1000, 2001-ին` 600, 2004-ին` 511 բնակիչ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Այստեղ պահպանվել են “Սմբատաբերդ” հին բերդի ավերակները, սբ. Հակոբ եկեղեցին (գյուղից 2 կմ արևմուտք, 1623թ.), սբ. Գևորգ (3 կմ հյուսիս-արևելք, 10դ.), սբ. Վառվառա (1,5 կմ հարավ), սբ. Հովհաննես (2 կմ արևմուտք, 19դ.), “Բառոժի” (3 կմ հյուսիս-արևմուտք), Շողակաթ (գյուղի արևելյան մասում, 19դ.) մատուռները, 13-14դդ. խաչքարեր և սբ. Ենոք սրբատեղին (10դ.) (Ազատակ):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.