ԱԶԱՏԱՆ գյուղ Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին: Բարձրությունը ծովի մակերևույթից` 1490 մ, հեռավորությունը մարզկենտրոնից` 8 կմ հարավ: 1831թ. ուներ 1450, 1922-ին` 2940, 1959-ին` 3039, 1970-ին` 4000, 1979-ին` 3956, 1989-ին` 5616, 2001-ին` 5117, 2004-ին` 5175 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են Կարսից, Ալաշկերտից և այլ վայրերից: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղում կան սբ. Ստեփանոս (1865թ.), սբ. Աստվածածին եկեղեցիներ և “Սրբատեղի” մատուռ:
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.