ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ. – 953), Հայոց թագավոր 928-ից, Սմբատ Ա-ի որդին։ Նախքան թագավորելը՝ սպարապետ, նստում էր Կարսում։ Եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց» (վրաց Բագրատունիները ճանաչում էին նրա գերիշխանությունը)։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց եկեղեցի՝ կանգուն ցայսօր։ ԱԲԱՍԸ վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948-ին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրեց Արգինա, երկիրը մասամբ ազատեց արաբ հողատերերից զսպեց աբխազական թագավորների ոտնձգությունները Հայաստանի և Քարթլիի (Արևելյան Վրաստան) թագավորության նկատմամբ։ ԱԲԱՍԻ օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց ղուռը։ ԱԲԱՍԸ   զբաղվել է   երկրի    վերաշինությամբ:
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.