ԱԶԱՏԱՇԵՆ գյուղ Արարատի մարզում, արգավանդ հարթավայրում: Հեռավորությունը մարզկենտրոնից` 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից` 855 մ: 1931թ. ուներ 140, 1970-ին` 405, 1979-ին` 429, 2001-ին` 606, 2004-ին` 447 բնակիչ: Գյուղը հիմնադրվել է 1929թ.: Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.