ԱԲՐԱՀԱՄ (ծն. թ. անհայտ-669) Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, ապա` պատրիարք 638-ից: Ամիրայապետ Օմարից ձեռք է բերել անկախ պատրիարքության հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից. հայոց սեփականություն է ճանաչվել Ս. Հակոբի վանքն իր կալվածքներով և Բեթղեհեմի ծննդյան տաճարը: Ասորիները, ղպտիները և հաբեշները ենթարկվել են նոր պատրիարքության իրավասությանը, հայերին տրվել է եկեղեցու զանգ հնչեցնելու իրավունք:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.