ԱԲՐԱՀԱՄ (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող, Աբրահամ Բոլորաձորեցի), XV դարի երկրորդ կեսի հայ մանրանկարիչ: Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476-ից) Ավագտեր վարդապետի եղբորորդին: Բոլորաձորի (Բոլորաբերդի) վանքի վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461-ից: Նկարազարդել է ավետարաններ (երկուսը` 1475-ին, 1482, 1495), Հայսմավուրք (1474), Ճաշոց (1476), Ճառընտիր (1478), օրինակել Մանրուսմունք (1484) և այլն: Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ: 1495-ի Ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Աբրահամը տեղավորել է իր և եղբոր` Զաքարիայի պատկերները: Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.