ԱԲՐԱՀԱՄ ԱՆԿՅՈՒՐԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XV դարի հայ տաղերգու, 1453-ին թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավման ականատես։ Գրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանղնուաոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ»։ Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358-ի դեպքերը)։ Աշխատության վերջին մասում տրված է հռոմեական և հունական կայսրերի գործունեության համառոտ պատմությանը։ Գրել է նաև հոգևոր տաղեր։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.