ԱԲՐԱՀԱՄ ԵՐԵՎԱՆՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XVIII դարի հայ պատմագիր։ Գրել է «Պատմութիւն պատերազմացն…» երկը, որն արժեքավոր աղրյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության, համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-36)։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրված է. Երևանի պաշտպանությունը 1724-ին։ Պարունակում է նաև հետաքրքիր տեղագրական տվյալներ հին Երևանի մասին։ «Պատմության» բնագիրը, որից ընդօրինակված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար 8069 ձեոագիրը, գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ Աբրահամ Երևանցու «Պատմությունը» տպագրվել է 1938-ին։ Հրատարակվել է նաև ռուսերեն (1939):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.