ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ. – 1029), Կարսի թագավոր 984-ից։ Հայոց Աբաս Բագրատունի թագավորի թոռը։ Հաջորդեց   հորը՝  Մուշեղ   Ա-ին՝ ժառանգելով քայքայված և անկազմակերպ Կարսի թագավորությունը։ Բարեկարգեց երկիրը, վերացրեց «գողությունն ու ավազակությունը»։ Արաբների և բյուզանդացիների դեմ պայքարելիս գործակցել է հայ և վրաց գահակալներին։ ԱԲԱՍԻ բանակը հայ-վրացական ուժերի հետ մասնակցեց Ծումբի ճակաաամարտին (998)՝ հաղթելով Ատրպատականի ամիրա Մամլանի զորքերին։ Ասողիկի բնութագրմամբ ԱԲԱՍԸ «փառահեղ մարդ էր՝ լի հանճարով և իմաստուն»։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.