ԱԲԱՍ Բագրատունի (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց սպարապետ (860 – 892), Սմբատ Բագրատունի Աբլաբասի կրտսեր որդին, եղբայրը Աշոտ Ա. Բագրատունի թագավորի, որից ընդունեց զորքի սպարապետությունը։ Աբաս Բագրատունին հաստատվեց Կարսում, հիմնեց ապարանք և զորակայան։ Հայտնի է կենտրոնախույս ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890-ին ապստամբեց Հայաստանի նոր թագավոր Սմբատ Ա-ի դեմ, հաջողություն չունեցավ և շարունակեց վարել սպարապետությունը։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.