ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ (ծն. և մահ. թթ. անհայտ) VI դարի հայ մատենագիր, եկեղեցական գործիչ, Տարոնի առաջնորդ: Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի» խրատակները: Հայտնի է նաև «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» գրվածքը, որի մի այլ խմբագրությունը («Պատճառ հաւատոյ վասն պատմութեան տիեզերական և ընդհանուր սուրբ ժողովոյն Եփեսոսի») վերագրում են Նաբովկ քաղաքի ասորի եփիսկոպոս Փիլոքսենոսին:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.