ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աբրահամ Ալեքսանդրի (ծնված 1912), հայ սովետական գիտնական, ռադիոէլեկտրոնիկ: Ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ծնվել է մարտի 9-ին, Կարսում: 1936-ին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը: 1947-1967-ին Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում զբաղվել է ինժեներական, գիտա-մանկավարժական աշխատանքով: 1967-1969-ին Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոընդունման սարքերի ամբիոնի, 1969-ից` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր: Զբաղվում էր իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր և գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.