ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աշոտ Արսենի (ծնված 1918), հայ սովետական լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), գիտական վաստակավոր գործիչ (1965): Ծնվել է սեպտեմբերի 17-ին Շահրիզ գյուղում: Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1960-ից): ՍՄԿԿ անդամ 1946-ից: Աբրահամյանի աշխատությունները նվիրված են հայերենի բայի ուսումնասիրությանը: Նրա «Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը» (1953) աշխատության մեջ պատմական տեսանկյունից քննված են դերբայները, բացահայտված նրանց ձևաբանական կառուցվածքը և ընդհանուր պատկերը հայոց լեզվի բոլոր փուլերում, իսկ «Բայը ժամանակակից հայերենում» մենագրության առաջին գրքում (1962) ցույց են տրված բայի, որպես խոսքի մասի, բնորոշ գծերը, բառային-քերականական առանձնահատկությունները, սեռի քերականական կարգի էությունը և այլն: Աբրահամյանը գրել է «Գրաբարի ձեռնարկ» աշխատությունը (1952): Աշխարհաբարի է վերածել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1970):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.